ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. «Միմյանցից հրաժարվել չկա»

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. «Միմյանցից հրաժարվել չկա»
18.12.2012 | 13:38

2002 թվականի այս օրը` դեկտեմբերի 18-ին, կյանքից հեռացավ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը:

Ես մտածում էի, որ մարդը կարող է մեծ լինել, ազատ, ինչպես սրբավայր:

Ես կցանկանայի հնարել հիասքանչ շատ մարդկանց, և այդ դեպքում տեղ չէր մնա վատ մարդկանց համար...

Հայ լինելը դժվար է, բայց անհնար է հայ չլինելը:

Միմյանցից հրաժարվել չկա, չենք կարող, չենք կարող ինքներս մեզ ժխտել:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2282

Մեկնաբանություններ